hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Թորգոմ Սայադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 22-ին Արարատի մարզի Վերին Դվին գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ Հատկապես ոգեշնչվում էր մեքենաներով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Մեծ տարիքով ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բարի, պատրաստակամ, հատուկ մարդ, որին բոլորը սիրում էին։

Երազանքները
Ունենալ աշխատանք և տուն։ Նա նաև մտադիր էր ծառայել և վերադառնալ իր երազանքին։

Յուրահատկություններ
Նրա յուրահատկությունը եղել է մարդկանց հետ շփման մեջ, որտեղ կռիվը միայն ծիծաղով էր լուծվում։ Սիրում էր զենք օգտագործել և ուներ անձնական օգտագործման զենք։

Վերջին խոսքերն կամ զրույցը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին․ «Հոգնել եմ և կարոտել, բայց չեմ ասել ծնողներին կռվի լրջության մասին։ Լա՛վ մնացեք, լա՛վ եղեք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, Մատաղիսում։ Նա զոհվել է դիպուկահարի կրակոցից, երբ փորձել է փրկել իր ընկերոջ եղբորը։