hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Սեյրադարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մայիսի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա դրական, անկեղծ մարդ էր, ով լավն էր այնպես, ինչպես որ կար։

Երազանքները
Սովորել համալսարանում, որը չհաջողվեց։ Նա նաև երազում էր մեծ բեմերում երգելու մասին։

Յուրահատկություններ
Նրա յուրահատկությունն էր չափազանց անկեղծ լինելը։

Ստեղծագործություն
Սիրում էր գրել սիրո մասին, բայց իր գրվածքները ոչ մեկին չէր նվիրել՝ գիտակցելով, որ մոր համար դրանք անծանոթ էին։

Վերջին խոսքերն կամ զրույցը
2020 թ․ սեպտեմբերի 26-ին՝ եղբոր հետ․ «Հաղթի՛ օլիմպիադայում»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին Թալիշում, որտեղ զոհվել է։ Մեքենայի մեջ՝ վերջին պահին, նա քաջալերել է ընկերներին ու ասել․ «Կգնանք տուն»։