
Ծնվել է
1969 թվականի հունվարի 15-ին, Սիսիանի Անգեղակոթ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները և հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Նվիրված, աշխատասեր, ընկերասեր, հումորով և ակտիվ մարդ էր։
Երազում էր
Ամուսնացնել իր որդուն և ունենալ զույգ թոռնիկներ։
Յուրահատկություններ
Նրա բարությունն ու նվիրվածությունը։
Վերջին զրույց
հոկտեմբերի 10-ին կինը խնդրել էր, որ վերադառնա, սակայն նա պատասխանել է. «Ես նպատակով եմ եկել, չեմ եկել փախնելու համար»։ Խոսելով որդու հետ, խնդրել է պատասխանատու լինել մայրիկի համար և հոգալ նրա մասին: Լսելով պապիկին, թոռնիկը լաց է եղել, հարցնելով, թե կվերադառնա։ Մթնոլորտը մեղմելու համար, նա պատմել է անեկդոտ, որը դարձավ իր վերջինը:
Վերջին հերոսական մարտը եղել է
Ջրականում։ Նրա ընկերները պատմեցին, որ, թեև նրանք քիչ են ծառայել միասին, բայց այդ օրերը կարծես 100 տարի լինեին։ Նրանց խոսքով, նա շատ ուրախ, նվիրված և քաջ մարտիկ էր։