hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահրամ Լալայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թ․ հուլիսի 6-ին ԼՂՀ-ի Մեծ թաղեր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բնությունը, նկարները և գրքերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ուսանողների հետ՝ որպես դասախոս։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մաքուր հայրենասեր, ազգասեր և քրիստոնյա մարդ։

Երազանքները
Վահրամի իրականացած երազանքներից էր գիտական թեզը պաշտպանելը և գիտությունների թեկնածու դառնալը։ Չիրականացած երազանք էր ամուսնանալը։ Նա ցանկացել էր թեզը տպագրել, բայց իր կյանքի օրոք դա չի հաջողվել։ Հետագայում՝ բարերարի միջոցով, թեզը տպագրվեց։

Յուրահատկություններ
Վահրամը շատ էր կարդում, սիրում էր ռադիո լսել, գրում էր հոդվածներ և գնում ուխտագնացության։

Ստեղծագործություն
Գրում էր բանաստեղծություններ, թեզեր։ Նրա թեզերից մեկը կոչվում էր «Խիզախ արծիվները», որը նվիրված է 1915 թ․ հայ աղջիկներին, որոնք ժայռերից նետվել են՝ գերի չընկնելու համար։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Պատերազմի դաշտում՝ եղբոր հետ, որտեղ միասին են կռվել։ Նա ասել է, որ վիրավորվել է, հետո՝ զոհվել։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 22-ին, Մեծ թաղեր գյուղում։ Վահրամը զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Նա մասնակցել է նաև 90-ականների պատերազմին, որտեղ հետախուզական ջոկատով մեծ հաջողություններ են գրանցել։