
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 8-ին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայելուց հետո կկարողանա աշխատել և օգնել ընտանիքին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, համեստ, խելոք մարդ, ով միշտ խղճով է վերաբերվել բոլորին։
Երազանքները
Իր տունը կարգի բերելու և վերանորոգելու մասին։
Յուրահատկություններ
Իր համեստ պահվածքով և աշխատասիրությամբ։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Հոկտեմբերի 23-ին․ «Մա՛մ ջան, ապահով եմ, ոչինչ չկա։ Չանհանգստանաք»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 23-ինբ Մարտունի 2-ում, որտեղ Արտյոմը եղել է գնդացրորդ։ Նա զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ տեղափոխման ժամանակ։