hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիս Նահապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ դեկտեմբերի 17-ին, Արարտի մարզի Վանաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը և ցանկությունը՝ դառնալ զինվոր։ Ուրախանում էր իր հարազատների հաջողությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխույժ, ժպտերես, խելացի և հնարամիտ մարդ։

Երազանքները
Զինվոր դառնալ և ընդունվել զինվորական ծառայության։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր թույլերին օգնելու ցանկությամբ, թե՛ դպրոցում, թե՛ ուսանողական տարիներին։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 13-ին․ «Մա՛մ, լաց մի՛ եղիր, հայրենիքը առաջնային է, պիտի փրկենք»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 15-ին, Հադրութում։ Դիպուկահարների հրամանատար էր։ Մարտի ընթացքում նա բարձրացել է դիրքեր, օգնել վիրավոր ընկերոջը, վիրակապել նրան և հետ վերադառնալիս՝ զոհվել է դիպուկահարի կրակոցից։