
Ծնվել է
1990 թ․ մայիսի 12-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը և իր հաջողությունները ռազմական ոստիկանության ոլորտում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրելված և հարգված մարդ էր, բոլորի աչքի լույսը։
Երազանքները
Լավ տուն ունենալ, բայց այն կիսատ էր մնացել, ցավոք, չհասցրեց ավարտել։
Յուրահատկությունները
Նա յուրահատուկ էր ուրիշներին օգնելու և լավություն անելու պատրաստակամությամբ։ Ամեն տարի՝ Նոր տարվանից առաջ, նա 4 ընկերներով գառ է տարել մանկատան սաների համար։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 27-ին։ Այդ պահին նա եկել է տուն, մորից վերցրել իր զինվորական հագուստը և առանց կանչելու՝ կամավոր, մեկնել պատերազմ։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին, Մատաղիսում։ Արշակը, արկեր տեղափոխելիս, տանկի հարվածից մահացել է։