
Ծնվել է
1985 թ․ հուլիսի 6-ին ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական կյանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու տղա և մեկ աղջիկ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ամենաազնիվ, արդար, պարտաճանաչ, հայրենասեր մարդն էր։
Երազանքները
Ապրել իր հողի վրա, իր հայրենիքում, խաղաղ ապրեր։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր արդարությամբ և դրական լինելու կարողությամբ։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 10-ին․ «Ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացեք։ Ես չեմ պատկերացնում, որ տղամարդը ուրիշ մահով մահանա, եթե ոչ՝ զենքը ձեռքին»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 12-ին, Ֆիզուլիում։ ԱԹՍ-ի հարվածից ստացել է վիրավորում, բայց իր ոտքով գնացել է շտապօգնության մեքենայի մոտ։ Տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել։ Սակայն փրկել չհաջողվեց։