hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեղամ Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995-ի ապրիլի 3-ին ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր կյանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և սիրած էակի հետ միասին։ Սիրած էակ ունեցել է։

Ընկերներն ու հարազատները հիշում են
Բարի, ամեհի, նպատակասլաց և կամեցող մարդ։

Երազանքները
Ամուսնանալ, ստեղծել սեփական բիզնես։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր մարդկանց օգնելու կարողությամբ։

Վերջին զրույցը
Սեպտեմբերի 26-ին՝ քրոջ հետ․ «Արագ պատրաստվեք, դո՛ւրս եկեք, այստեղ մի՛ մնացեք»։ Իսկ մոր հետ խոսելիս հարցրել է․ «Ո՞նց եք, ի՞նչ եք անում, որտե՞ղ եք»։

Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 1-ին Կարմիր շուկայի դպրոցի բակում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։