hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մխիթար Աղաբեկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունիսի 7-ին ԼՂՀ-ի Վաղուհաս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր հաջողությունները, մոր երջանկությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների և ամենից շատ՝ համակարգչի առջև ծրագրեր գրելով։ Սիրած էակ չի ունեցել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կարգապահ, լավ մարդ էր։ Բոլորի կողմից սիրված։

Երազանքները
Ծրագրավորող դառնալ և ապրել բարեկեցիկ կյանքով։

Յուրահատկությունները
Յուրահատուկ է եղել իր չափից ավելի նվիրվածությամբ և ամաչկոտությամբ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 29-ին․ «Գյուղի մոտ ենք հանգստանալու՝ 3 օր։ Այսօր 7 ժամ կռվել ենք Ջաբրայիլից-Մարտունի»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 30-ին, Մարտունիում։ Մեքենայով տեղափոխվելիս՝ 20 զինակից ընկերներով զոհվել են ԱԹՍ-ի հարվածից։