hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Բեգլարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 10-ին ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը, բոլորի հանդեպ լավը լինելը, առողջ լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Քրոջ և եղբոր հետ։ Սիրած էակ չի ունեցել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր, բարի, հոգատար, անկախ, կատակասեր մարդ։

Երազանքները
Հայրենիքի պարտքը լիարժեք կատարել և ապրել իր Հայաստանում։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր մարդամոտությամբ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 28-ին․ «Մերս, սրբությունս, հեռուստացույցով ինչ ասում են, խաբում են։ Մենք կռիվ ենք տալիս, բայց պատերազմը ծախված է»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 28-ին Շեխեր գյուղում։ Զոհվել է ականանետի հարվածից։

Հրամանատարը պատմում է
«Երկնքից կրակ էր թափվում գլխներին», բայց միևնույն է, նա զենք է հասցրել իր ընկերներին։