hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սասուն Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990-ի հունվարի 6-ին ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Եմիշճյան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական կյանքը, ուժը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Սիրած էակ ունեցել է։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, բարի, հոգատար մարդ։

Երազանքները
Երազում էր ծովից ծով Հայաստանում ապրելու մասին։ Էրդողանի կաշին էր ուզում քերթել։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր ինքնուրույնությամբ, տրամաբանությամբ, հարգանքով։ Ընկերների հետ անապահով ընտանիքներին օգնում էին գումարով։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 26-ին․ «Չեք ամաչո՞ւմ, ես տանը նստեմ, ո՞վ գնա։ Իմ տեղն է դա, ես պետք եմ»։

Վերջին հերոսական մարտը
Շուշիում։ Պատերազմի ընթացքում վիրավորվել է 9 տեղից, բայց մնացել և պայքարել է։ Գերիներ են վերցրել, զենքեր են տարել դիրքեր։ Շուշիում նահանջ հրաման են տվել, բայց չի ենթարկվել և ասել է, որ չի հանձնելու Շուշին։ Այդտեղ էլ զոհվել է նոյեմբերի 9-ին։