hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Հայրապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ սեպտեմբերի 5-ին ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոգեշնչվում էր իր հայրենիքով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կատակասեր, աշխատասեր, օձը բնից հանող, կամքի ուժով։

Երազանքները
Ամուսնանալ։ Զբաղվել անասնապահությամբ և զարգացնել։

Յուրահատկությունները
Յուրահատուկ էր բոլորի հանդեպ չափազանց հոգատար վերաբերմունքով։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 18-ին․ «Մա՛մ, ասա թող եղբայրս տուն գա պատերազմից։ Ինքը երեխաներ ունի, ես՝ ոչ»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 23-ին, «Ավան» կոչվող տեղամասում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։