
Ծնվել է
1987թ-ի հունվարի 24-ին, Վայոց ձորի Ռինդ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը, ընտանիքն ու երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Բարի, ընկերասեր, ուրախ, կամեցող և մարդամոտ։
Երազում էր
Ունենալ բիզնես, ավարտին հասցնել սկսած տունը և Նոր տարին դիմավորել այնտեղ։
Յուրահատկություններ
Անկախ նրանից՝ որքան հոգնած էր տուն գալիս, միշտ ժամանակ էր տրամադրում երեխաներին։ Ասում էր՝ «Երեխաները իմ հանգստությունն են, իրենց հետ հոգնածությունս անցնում է»։
Վերջին զրույց
Պատերազմ գնալուց առաջ աղջիկը նրան հարցրեց. «Պապ, մենք կարևոր չե՞նք, որ գնում ես»։ Նա պատասխանեց. «Իմ համար բոլորդ կարևոր եք։ Առաջին հերթին գնում եմ ընտանիքս պաշտպանելու համար։ Եթե հիմա չպաշտպանենք, վաղը թշնամին կգա, ու այդ ժամանակ չեմ կարողանա պաշտպանել»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիի մերձակայքում։ Զինակիցներն ասում էին, որ չնայած վախենում էին, նրա խիզախ խոսքերն իրենց ուժ էին տալիս՝ ասելով, «Ում ենք պետք, եթե մենք չկռվենք, ու փախնենք»։