hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Սուլեյմանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թվականի օգոստոսի 31-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր կյանքի փոքր ուրախություններով՝ ընկերներով, հարազատներով, մարդկային շփումներով։

Ընտանեկան և ընկերային կապերը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Ունեցել է սիրած էակ։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Բարեկամասեր, սիրտը բաց, համեստ։ Ընկերները նրան հիշում են որպես քաջ, անվախ ու համարձակ տղա։

Երազանքները
Երազում էր ստեղծել ֆուտբոլի սեփական թիմ և դառնալ մարզիչ։

Մանրուքներ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Համեստություն, լռությամբ ուժ փոխանցելու ունակություն, աննկատ օգնելու պատրաստակամություն ու խիզախություն։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 23-ին մայրիկին ասել է․
«Նորմալ է ամեն ինչ։ Այ մամ, ինչ որ լինելու է՝ կլինի։ Դուք լավ եղեք»։

Վերջին մարտը
Ֆիզուլիում՝ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից իր դիրքում՝ 5 զինակից ընկերների հետ։