hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրանտ Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թվականի փետրվարի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր իր ընտանիքով, հատկապես երեխաներով։ Ոգեշնչվում էր հայրենիքով և իր զինվորական ծառայությամբ։

Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակն անցկացում էր ընտանիքի ու երեխաների հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու որդի։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես շատ բարի, համեստ մարդ, որը միշտ պատրաստ էր օգնելու բոլորին։

Երազանքները
Երազում էր խաղաղ հայրենիքում ապրել և սեփական տուն ունենալ։

Մանրուքներ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Յուրահատուկ էր իր երեխաների հետ անցկացրած ժամանակով ու հոգատարությամբ։ Սիրում էր նկարել։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 9-ին վերջին անգամ խոսել է մոր հետ, ասել է․
«Մամ, ինչ կա, մեր տեղում ենք», - սակայն խաբել է՝ չցանկանալով մորը անհանգստացնել։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 13-ին, Ջաբրաիլում, մասնակցել է թեժ մարտերի։ Վիրավորվել է ոտքերից, սակայն հենց շտապ օգնության մեքենայով տեղափոխման ժամանակ ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։