hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գագիկ Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թվականի փետրվարի 15-ին, Երևանում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, որի մասին ծնողները իմացել են ծառայության ընթացքում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հասնող, շնորքով, ուրախ ու պատրաստակամ մարդ էր, ով նեղություն կտեսներ, միայն թե բոլորի համար լավ լինի։

Երազում էր
Հորեղբոր տղայի հետ ռեստորան բացել, որտեղ ինքն աշխատեր որպես խոհարար, իսկ եղբայրը՝ որպես երգիչ։

Յուրահատկություններ
Ջիգյարով և հասնող տեսակը։

Վերջին զրույց
Նոյեմբերի 4-ին խոսել է՝ հարցնելով ընկերների ու ընտանիքի մասին, ասելով՝ «Ե՞րբ է վերջանալու պատերազմը»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունի 2-ում։ Նոյեմբերի 2-ին մի քանի հոգով հետ են շպրտել 100 հոգանոց դիվերսիոն խումբ։