
Ծնվել է
2001 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Կարապետի ոգեշնչման ու ուրախության հիմնական աղբյուրը հայրենիքն էր։ Նա սրտանց էր սիրում իր երկիրը և ամեն ինչ անում էր հանուն նրա։
Ընկերական շրջապատը
Ժամանակը նախընտրում էր անցկացնել ընկերների հետ։
Ընկերների հիշողություններով
Նրան հիշում են որպես կատակասեր, խելացի և շփվող անձնավորություն, ով միշտ ժպիտ էր բերում իր միջավայր։
Երազանքները
Մեծ երազանք ուներ դառնալ ծրագրավորող, ավարտել ուսումը ու ընտանիքին ուրախություն պարգևել։ Նրան կյանքը կանգնեցրեց մարտի դաշտում՝ չկատարելով այդ երազանքները։
Վերջին խոսքը
Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին՝ մորը հարցնելով․
«Մամ ինչ են ասում, պատերազմը երբ է ավարտվելու։ Մենք Մոնթեի դիրքն ենք պահում, այդտեղ վախենում են գալ թուրքերը»։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 23-ին՝ Ֆիզուլիում, Կարապետը իր դասակի հետ զոհվեց ԱԹՍ-ի հարվածից։ Նրանց ուղարկված էր գրավված տարածք, որտեղ ճակատագիրը վճռական դարձավ։