
Ծնվել է
2002 թ․ մարտի 30-ին, Երևանում։
Հատուկ բնավորություն
Կարապետը համեստ, խելացի, հավասարակշռված ու արտաքնապես տարբերվող երիտասարդ էր։ Նրա ժպիտն ու ներկայությունը մարդկանց ուժ ու վստահություն էին փոխանցում։
Ոգեշնչման աղբյուրը
Նրան ոգեշնչում էին բնական գիտությունները, հատկապես ֆիզիկան։ Սիրում էր սովորել ու ուսումնասիրել նոր թեմաներ։
Երազանքները
Նրա երազանքն էր խորացնել գիտելիքները, ստեղծել թռչող սարքեր։ Գիտեր 4 լեզու, ամեն քայլում ձգտում էր կատարելության։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 12-ին ասել էր․
«Վիճակը շատ վատ է, ձեզ հավաք պահեք, 1 օր չեմ զանգելու»։
Խոսքի մեջ ցավ կար, բայց նաև խիզախություն։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 14-ին Ֆիզուլիում, շրջափակման մեջ, մարտական դիրք էր բարձրացել։ Ասել էր՝ «Հետ գնալ չկա, կոտորում ենք մինչև վերջին թուրքը»։ Այդ պահին էլ զոհվեց՝ անմնացորդ նվիրվածությամբ։