hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարտիկ Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1960 թ․ հուլիսի 2-ին Դավիթ Բեկ գյուղում։

Ընտանեկան կյանքը
Սիրում էր շփվել բոլորի հետ, բայց ընտանիքն իր համար ամեն ինչ էր։ Երազում էր տեսնել իր երեխաների ամուսնությունն ու հաջող կյանքը։

Մարդկային նկարագիրը
Ընտանիքասեր, բարեկամասեր, հումորով ու աշխատասեր մարդ էր։ Ով ճանաչել է, հիշում է նրա կենսախինդ բնավորությամբ։

Ուրախության աղբյուրները
Ուրախանում էր մարդկանց լավությամբ ու խաղաղ առօրյայով, ինքն էլ բոլորի համար լավ մարդ էր։

Յուրահատկություններ
Հոգատար էր՝ մինչև վերջ։ Վերջին անգամ զանգեց ու զգուշացրեց․ «Պատուհանի մոտ չքնես, գնա ուրիշ կողմ քնի, չմրսես»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին՝ Խնկի սարում։ Տարբերոց օգնել էր դուրս գալ, իսկ ինքն առաջ էր գնացել։ Մոտիկից կրակոց էր ստացել՝ թշնամուն զոհված կարծելով։