hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Բենիամին Աղաջանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թվականի հունիսի 10-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը: Շատ ուրախ ու կյանքով լի անձնավորություն էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ մարդ էր և հարգանքով էր վերաբերվում բոլորին։

Երազում էր
շարունակել և հաջողակ ավարտել Բժշկական համալսարանը:

Յուրահատկություններ
Շատ լավ մարդ էր, բոլորի հետ մարդամոտ էր։

Սիրում էր
Բշկությունը և ավելի կոնկրետ ատամնատեխնիկի մասնագիտությունը:

Վերջին զրույց
Եղել է հոկտեմբերի 27-ին։ Տեղեկացրել է, որ նրան տեղափոխում են, սակայն տեղափոխման վայրը չի ասել:

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 28-ին, Մարտունու շրջանի Քերթ գյուղի մոտ։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։