
Ծնվել է
1985 թ․ սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի Արծվանիստ գյուղում։
Ընտանեկան կյանքը
Աշխատանքն ու ընտանիքը նրա կյանքի երկու անկյունաքարերն էին։ Երազում էր աղջիկների պսակն ու խաղաղ ծերություն Քարվաճառում։
Մարդկային նկարագիրը
Ազնիվ, բարի, ընկերասեր, նվիրված։ Նրա ներկայությունը զինվորական կարգ ու արժանապատվություն էր ներշնչում բոլորին։
Ոգեշնչող արժեքները
Սիրում էր իր զինվորներին, զորքն ու ծառայությունը։ Հայրենիքի պաշտպանությունն էր նրա ամենամեծ ուրախությունն ու նպատակն ամբողջ կյանքի ընթացքում։
Յուրահատկություններ
Պարտաճանաչ էր՝ մինչ փոքրագույն մանրուքը։ Ընտանիքն ապրում էր նույն զինվորական կանոնակարգով։
Վերջին խոսքը
Սեպտեմբերի 27-ին ասաց․ «Փախեք, պատերազմ ա», ու մենք դուրս եկանք տանից։ Հոկտեմբերի 2-ին շատերի հետ խոսել էր։ Իր զինակցին ասել էր՝ «Դու գնա, ես կգամ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին՝ Քելբաջար–Օմարում։ Վիրավորվել էր, բայց ետ չէր կանգնել։ Այդ օրը էլ չվերադարձավ։