hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալիկ Հախվերդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 8-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում։

Ուժի աղբյուրը
Ոգեշնչվում էր ամեն ինչով՝ երաժշտությամբ, մարդկանցով, կյանքով։ Ուներ ստեղծագործ հոգի։

Երազանքները
Ցանկանում էր դառնալ ճարտարապետ։ Դա պիտի լիներ իր ապագան։

Սիրելի զբաղմունքը
Ստեղծագործում էր, հատկապես մոր մասին էր գրում։ Նրա բառերն ու մտքերը ջերմություն էին բերում։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 11-ին ասել է․
«Ամեն ինչ նորմալ է։ Առաջին գիծ կռվում եմ, թուրք եմ սպանելու»։

Վերջին մարտը
Զոհվել է Հադրութում՝ հոկտեմբերի 11-ին։ Նրան ու ևս 72 զինծառայողի ուղարկել էին արդեն գրավված տարածք, որտեղ կռվել են ադրբեջանական Յաշմայի դեմ՝ առանց նահանջի։