
Ծնվել է
1973 թ․ փետրվարի 1-ին Աբովյանում։
Ընտանեկան կյանքը
Միշտ երազել էր երեխա ունենալ։ Չնայած այդ երազանքը չիրականացավ, բայց սերը երեխաների հանդեպ ապրում էր նրա ամեն խոսքում ու ժպիտում։
Մարդկային նկարագիրը
Շատ բարեկիրթ էր, միշտ հավասարակշռված, չափազանց ընկերասեր։ Ընկերներն ասում են՝ լավ մարդ ասվածը հենց Հմայակն էր։
Ոգեշնչող արժեքները
Ուզում էր մի բան ստեղծել՝ լինի նյութական, թե հոգևոր։ Իրեն ուրախացնում էր ամեն մանրուք, ցանկացած անկեղծ ժպիտ։
Յուրահատկություններ
Զավոդում աշխատում էր, բայց կյանքում ամեն ինչ անում էր ամբողջ հոգով։ Միշտ թողնում էր իր ներկայության լուռ բայց կարևոր կնիքը։
Վերջին խոսքերը
«Լավ նայեք ձեզ» - ասում էր ամեն զանգի վերջում։ Սրտացավ ու հոգատար մինչև վերջին պահը։
Վերջին մարտը
Զոհվեց 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ ԱԹՍ հարվածից Ջաբրայիլ-Հադրութ հատվածում։ Մինչև հոկտեմբերի 5-ը շարունակել էր կապ պահպանել։