hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Վանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ սեպտեմբերի 5-ին Գորիսում։

Ընտանեկան կյանքը
Ամեն ինչից վեր էր դնում իր երեխաներին։ Սիրում էր մեքենայով շրջել նրանց հետ, ժպիտներ որսալ ընտանիքի մեջ։

Մարդկային նկարագիրը
Կյանքով լի էր։ Երբ ուրախ էր՝ չէր կանգնում կատակների տարափը։ Երբ լուռ էր՝ ոչ ոք չէր համարձակվում խախտել լռությունը։ Նրա խոսքը, ժպիտը, ծիծաղը դեռ ապրում են բոլորի հիշողության մեջ։

Երազանքները
Ցանկանում էր տեսնել իր երեխաների հարսանիքները։ Ուներ հարյուրից ավելի երազանք՝ բարի աչքերի խորքում պահած։

Ուրախություն էր բերում…
Պարն իր տարերքն էր։ Սիրում էր պարել, շարժվել երաժշտության հետ։ Դա նրա խենթ և կյանքով լի կողմն էր։

Վերջին խոսքը
«Մամ, որ ինձ հետ մի բան լինի՝ քեզ տղամարդ պահի»։ Միաժամանակ հուսադրող ու զգուշացնող խոսքեր՝ գորովով լեցուն։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4-ին՝ Ջաբրայիլում։ Նախքան զոհվելը վիրավորվել էր ոտքից, սակայն չի լքել դիրքը։ Սնայպերի կրակոցն էլ խլեց նրա կյանքը։