hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 6-ին՝ Երևանում

Ոգեշնչվում էր ամեն բանից
Սիրում էր Աստվածաշունչ կարդալ, մոտ էր հավատքին

Սիրում էր ընտանիքը
Շատ կապված էր բոլորի հետ

Ընկերասեր ու հարգալից
Բարի էր, խղճով, մեծերին հարգող, ժողովրդին սիրող

Սովորում էր Զարդարվեստի ուսումնարանում
Երազում էր դառնալ ոսկերիչ, շարունակել ուսումը բուհում

Շատ ազնիվ ու մաքուր էր
Հավատքով լի, շնորհքով էր, գեղեցիկ բաներ էր պատրաստում

Վերջին խոսքերը
«Մամ, եթե ողջ եմ ամեն օր, դա Աստծո ողորմությունն է»

Մինչև վերջին շունչը կռվել է
Շրջափակման մեջ ընկած տղաներին քաջալերում էր, գնում էր պարզելու բոլոր ոտնաձայների աղբյուրը

Ուներ սիրած էակ
Այցելում է նրա գերեզման, ծաղիկներ դնում

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28, Դլեղարդար