
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Մանկությունից սիրել է սպորտը, հաճախել է կարատեի, մասնակցել մրցումների։
Ուժն ու նպատակները
Երկու անգամ Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը, իսկ Հայաստանում ու Արցախում՝ առաջինը։
Ճանապարհն ընկերներով
Նրա շրջապատը մեծ էր, սիրում էր շփվել մեծերի հետ, իսկ ընտանիքը՝ իր սրտում։ Հոգատար էր բոլորի հանդեպ։
Նպատակը կյանքում
Մեծ երազանք ուներ՝ դառնալ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Ուզում էր նաև սեփական բիզնես ունենալ։
Վստահություն կյանքին
Վաղ տարիքից աշխատում էր։ Ամեն ինչում նպատակասլաց էր ու չէր ընկճվում։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 10-ին հայրն ասաց․ «Լո՞ւրջ է ամեն ինչ »։ Պատասխանեց․ «Լավ կռվում ենք, ամեն ինչ լավ ա լինելու»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12-ին։ Հակառակորդը հարվածեց դիրքերին։ Զոհվեց մարտի դաշտում՝ լինելով արժանի հրամանատար։