
Ծնվել է
2002 թ․ մարտի 23-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր սպորտով ու ուսմամբ։ Սիրում էր սովորել ու շարժվել առաջ։
Երազանքները
Երազում էր տուն ունենար, աշխատեր ու ընտանիք կազմեր։ Միշտ մտածում էր ապագայի մասին։
Յուրահատկությունները
Յուրահատուկ էր իր մտածելակերպով։ Ամեն հարցի նայում էր իր ուրույն տեսանկյունից։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 8-ին մայրիկին ասել է․
«Մամ, լավ եմ, սպասիր իմ զանգին, ամեն ինչ նորմալ է»։
Վերջին մարտը
Հերոսական վերջին մարտը եղել է հոկտեմբերի 15-ին, Հադրութում՝ Արա լեռան բարձրունքում։ Շրջափակման մեջ ընկնելով զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։