
Ծնվել է
1999 թ․ մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Մանկուց լի էր էներգիայով ու ապրելու ցանկությամբ։
Կյանքն ինքնին նրա շարժիչ ուժն էր
Սպորտն ու ակտիվությունը հագեցնում էին նրա հոգին։
Ընկերության պահերը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների հետ՝ պարզ, հոգատար ներկայությամբ։
Բոլորը նրան հիշում են
Որպես բարի, ընկերասեր մարդու, ում կողքին միշտ ջերմություն կար։
Երազում էր
Լավ ապրել կյանքը՝ լիարժեք ու արդար։
Յուրահատուկ էր
Ամեն մանրուքում՝ բնավորության, պահվածքի, լռության ու ժպիտի մեջ։
Վերջին խոսքը հոկտեմբերի 25-ին
Ամեն ինչ լա՛վ է, երեկոյան կզանգեմ…։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25-ին, Ֆիզուլիում։
Փրկել է հրամանատարի կյանքը
Զոհվելով արկի հարվածից։