
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 19-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։
Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր իր կյանքով՝ ուրախանալով ամեն մի մանրուքով։
Ընտանիքն ու սերը
Ժամանակը նվիրում էր ընկերներին ու հարազատներին։ Ունեցել է սիրած էակ։
Նկարագրությունը
Ընկերներն ու հարազատները նրան հիշում են որպես կենսուրախ, բարի, հայրենասեր ու նվիրված տղա։
Երազանքները
Երազում էր մեծ ընտանիք ունենալ՝ չորս երեխայով, իր ծննդավայրում բիզնես հիմնել և այն շենացնել։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 2-ին մորը ասել է․
«Մամ, ես շատ լավ եմ, իմ տեղը շատ լավ է, շուտով կպրծնեմ կգամ»։
Վերջին մարտը
Մարտակերտում, հոկտեմբերի 3-ին՝ մարտական առաջադրանքի ժամանակ հրետանու հարվածից զոհվել է իր հրամանատար Արման Դրմեյանի հետ։ Մինչև վերջ կատարել է պարտքը։