
Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։
Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր իր մայրիկի ժպիտով։
Ընտանիքն ու սերը
Ժամանակը անցկացնում էր ընտանիքի հետ։ Ունեցել է սիրած էակ։
Նկարագրությունը
Ընկերներն ու հարազատները հիշում են նրան որպես բարի, ընկերասեր և միշտ օգնության հասնող մարդ։
Երազանքները
Երազում էր դառնալ օդաչու, շարունակել ուսումը և հասնել մեծ նպատակների։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 4-ին մորը ասել է․
«Շատ եմ սիրում քեզ մամ, եղբայրներիս ուշադիր կլինես… Ինչ էլ լինի՝ շարունակիր ապրել»։
Վերջին մարտը
Ջաբրաիլում, հոկտեմբերի 5-ին վիրավոր վիճակում օգնել է ուրիշ վիրավորներին, վերադարձել կռվի դաշտ։ Ըստ վկայությունների՝ գերեվարվել է, սակայն հրամանատարն ասել է՝ «Գոռը իրեն կսպանի, բայց գերի չի ընկնի»։