
Ծնվել է
1996 թ․ մարտի 10-ին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։
Ոգեշնչումը
Ոգեշնչվում էր հայրենիքով, աշխատանքով և ծնողների ներկայությամբ։
Ընտանիքն ու սերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ։ Ունեցել է սիրած էակ։
Նկարագրությունը
Բարի, ժպտերես, հումորով ու մեծերին խորհուրդ տվող մարդ էր։
Երազանքները
Իրականացրել էր իր տան շինարարությունը։ Երազում էր ամուսնանալ և շարունակել ուսումը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 8-ին մորը ասել է․
«Մամ ջան, սպասիր գալու եմ, չսրտնեղես»։
Վերջին մարտը
Մասնակցել է նաև 2016 թ․ Ապրիլյան պատերազմին։ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին կամավոր մեկնել է կռիվ և զոհվել Ֆիզուլիում՝ ԱԹՍ-ի հարվածից։