hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 27-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։

Ոգեշնչումը
Ուրախանում էր ամեն հասարակ բանից, մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքից և ընկերասիրությունից։

Մարդկանց հետ կապը
Ժամանակը սիրով անցկացնում էր եղբոր ու քրոջ հետ։ Ունեցել է սիրած էակ։

Նկարագրությունը
Նրան հիշում են որպես բարի, աշխատասեր, ընկերասեր երիտասարդ։

Երազանքները
Մեծ ցանկություն ուներ խորանալ նկարչության մեջ՝ հատկապես սրբապատկերների ու դիմանկարների ստեղծմամբ։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 14-ին ասել է․
«Ի՞նչ են անում իշխանությունները, արդյոք պատերազմը դադարեցնելու հնարավորություն կա, լավ մնացեք»։

Վերջին մարտը
Մարտնչել է Ջաբրաիլի Իշխանաձորի հատվածում։ Հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 15-ին։