
Ծնվել է
1982 թվականի սեպտեմբերի 2-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, որսորդությունները, հայրենիքը և այն ամենը, ինչ կապված էր այս արժեքների հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, ծնողների և տնային կենդանիների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Ընկերասեր, հավատարիմ, նվիրված, աշխատասեր և աջակցող։
Երազում էր
Ունենալ իր սեփական տունը, ստեղծել բարենպաստ պայմաններ ընտանիքի համար, և տեսնել նրանց երջանիկ։
Յուրահատկություններ
Փափուկ բնավորությունը, նվիրվածությունը, զսպվածությունն ու հանգստությունը։
Վերջին զրույց
Նոյեմբերի 8-ի առավոտյան, ասել է. «Ո՞նց եք, մի անհանգստացեք, դուք լավ եղեք, հետո կզանգեմ»: Դրանից հետո նա համարվել է անհայտ կորած երեք ամիս շարունակ։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունի 2-ում։ Նա միշտ հոգ էր տանում իր զինակիցների մասին ասելով՝. «Դուք գնացեք հանգստացեք, ես կմնամ, ուշադիր կլինեմ»: