hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովսեփ Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999 թ․ հուլիսի 18-ին Քաշաթաղի Վարդաբաց գյուղում։

Հայրենիքի պաշտպանությունը
Համարում էր սուրբ գործ։ Այն դարձրել էր իր կյանքի նպատակը։

Ժամանակն անցկացնում էր
Տանը՝ ընկերների և քույրերի հետ, ում համար անփոխարինելի եղբայր էր։

Նրան հիշում են որպես
Բարի, ընկերասեր ու կամեցող։

Չիրականացած երազանքներ
Երազում էր ԼՂՀ-ի մասին, ուզում էր խաղաղություն ու համախմբվածություն։ Սակայն ոչինչ չհասցրեց իրականացնել…

Նրա աշխարհը
Հայրենիքին ու շրջապատին նվիրված էր ամբողջ էությամբ։ Դա էր նրան դարձնում յուրահատուկ։

Վերջին զրույցը մոր հետ՝ սեպտեմբերի 29-ին
-Տղա՛ ջան, զգույշ կլինես։
-Լավ, մա՛մ ջան, զգույշ ենք, չեմ կարա խոսամ, հետո կզանգեմ, երբ կապ լինի։
Այլևս զանգ չեղավ։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին։