
Ծնվել է
1959թ. հուլիսի 29-ին, Շիրակի, Սարատակ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
հայրենիքը, նրա հպարտությունն ու սերը հայրենի հողի հանդեպ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Հայրենասեր, համարձակ, ազնիվ, ազատասեր ու հասնող մարդ էր։
Երազում էր
Տեսնել Հայաստանը ուժեղ, ազատ ու անկախ։
Յուրահատկություններ
Շատ անկեղծ ու ազնիվ էր, երբեք խարդախություն չէր անում, միշտ պայքարում էր արդարության համար։
Վերջին զրույց
Պատերազմի ժամանակ կինը կորոնավիրուսով վարակված է լինում և ասում է՝ «Եթե չհասնես, կարող ա ինձ էլ չտեսնես», մտածելով, որ գուցե այդպես մտափոխվի և հետ գա, բայց նա պատասխանել է, «Եկել եմ կռիվ ու պետք ա կռվեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտակերտում։