Ծնվել է
1979 թվականի օգոստոսի 1-ին Երևանում։
Շատ էր սիրում կյանքը
Նրան ուրախացնում էին պարզ մարդկային հարաբերությունները, ընկերների և ընտանիքի հետ անցկացրած պահերը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Մտերիմների համար նա միշտ վստահելի և հավատարիմ մարդ էր։
Ընկերները նրան հիշում են որպես
Ազնիվ, պարտաճանաչ, ընկերասեր և ակտիվ մարդ։ Միշտ պատրաստ էր աջակցել ու կանգնել մարդկանց կողքին։
Հայկը սպա էր` իր ամբողջ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը
Իր զինվորների նկատմամբ վերաբերվում էր մեծ հոգատարությամբ՝ ինչպես հայրը՝ իր զավակներին։
Նրա ամենամեծ երազանքն էր
Տեսնել խաղաղ երկիր, որտեղ մարդիկ կարող են ապրել առանց պատերազմի և վտանգի։
Վերջին զրույցը կնոջ հետ
Հորդորել էր ամուր լինել և հոգ տանել երեխաների մասին, եթե հանկարծ որևէ բան պատահի։
Խիզախորեն կռվել է`
Իր զինվորների կյանքը փրկելու համար վտանգը վերցրելով իր վրա:
Վերջին մարտը
2020 թվականի հոկտեմբերի 17, Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջան: