
Ծնվել է
1981 թվականի նոյեմբերի 30-ին, Լոռու մարզի, Ստեփանավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր առօրյան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ մեկ աղջիկ և երկու տղա։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Դրական, բարի, բոլորին հասնող անձնավորություն էր։
Երազում էր
Լինել իր ընտանիքի հետ, ընտանիքի համար լավը անել։ Երազանքները կապված էին իր երեխաների հաջողության հետ։
Յուրահատկություններ
Շատ հանգիստ բնավորություն ուներ, երբեք բարձր ձայնով չէր խոսում տանը և հարգանքով էր վերաբերվում ընտանիքին։
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում։ Ոստիկանների հետ միասին եղել է շենքում, որը պայթեցրել են։