hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Աղասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 8-ին ԼՂՀ-ի Մարտունի քաղաքում։

Աշխույժ էր ու կատակասեր
Բանիմաց էր ու շատ սրամիտ։

Արդարամիտ էր
Չէր սիրում սուտն ու կեղծիքը։

Ապագա ըմբշամարտիկ էր
Արժանացել էր բազմաթիվ մեդալների և պատվոգրերի։

Հետախույզ էր
Ծառայում էր պատվով ու նվիրումով։

Երկու եղբայր մնացին հավերժ զինվոր
Մյուս եղբայրը՝ Արթուրը, անհայտների թվում է, ընտանիքը սպասում է նրան հույսով ու հավատով։

Հունվարին պիտի զորացրվեր
Ընդամենը 4 ամիս էր մնացել։

Երրորդ եղբայրը
Օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, զանգում է եղբայրներին, թեև գիտի, որ չեն պատասխանելու։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3, Մատաղիս։