
Ծնվել է
1996 թվականի հոկտեմբերի 17-ին, Սիսիանի Բնունիս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հետ կապված ցանկացած հաջողություն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընկերների և գյուղի երիտասարդության հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հայրենասեր, ծնողներին նվիրված և հարգող մարդ էր։ Տարեցներին միշտ յուրահատուկ տեղ էր տրամադրում։
Երազում էր
Ծնողները վերադառնան Ռուսաստանից և ապրեն Հայաստանում։ Դա իրականացավ՝ ծնողները վերադարձան։
Սիրում էր
Տան եղած ուտեստը տանել իր զինակից ընկերների հետ համտեսելու։
Յուրահատկություններ
Շատ ուշադիր էր ծնողների հանդեպ։ Շատ մեծ տեղ էր տալիս նրանց և հատկապես շատ էր սիրում իր մայրիկին:
Նրա ստեղծագործություններից էր
«Եթե զավակը չի սիրում մորը, ապա չի սիրում նաև իր հայրենիքը»։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 9-ի գիշերը զանգել է մորը և ասել «մամ ջան կգամ, բայց ուշ։ Չթողնես, որ մազերդ ճերմակեն։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերին, Կարմիր շուկայում։ Նրա մեքենան պայթել է անօդաչու թռչող սարքի հարվածից։