
Ծնվել է
1980թ. դեկտեմբերի 21-ին, Կիրովականում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Արդարությունը և երեխաների ներկայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ և արշավներ կազմակերպել ու բնության մեջ գտնվել։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Արդար, քաջ, բարի և կամեցող մարդ էր։
Երազում էր
Երեխաներին լավ կրթություն տալ և տղա ունենալ, բայց այդ երազանքը այդպես էլ չիրականացավ։
Յուրահատկություններ
Տարբեր կերպ էր մոտենում ամեն ինչին։
Սիրում էր
Նախաձեռնություններ իրականացնել։
Վերջին զրույց
Ասել էր, որ կամավորագրվել է և պատրաստվում է գնալ կռվի: Կինը փորձել էր նրան հետ կանգնեցնել, բայց նա ի վերջո գնացել է, ասելով՝ «Եթե ես չգնամ, ով պետք է գնա, 18-ամյա տղաները պետք է տեսնեն, որ իրենց կողքին մարդ կա»:
Վերջին հերոսական մարտը եղել է
Ջաբրայիլում։