
Ծնվել է
2011 թվականի հունիսի 19-ին, Գեղարքունիքի, Վերին Գետաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչում առաջ գնալն ու հաղթանակած դուրս գալը։ Նա ծառայության ընթացքում ստացել է բազում մեդալներ գերազանց ծառայության համար։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Շրջապատի ընկերների հետ։ Այո, ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
«Մեր Հակոբը մեր բեկը»։ Այսպես էին նկարագրում նրան բոլոր հարազատներն ու ընկերները։ Բոլորին օգնում էր, աջակցում։ Բարի ու հոգատար, ծնողներին հարգում էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր:
Երազում էր
Ավարտել համալսարանը, ստեղծել սեփական բիզնեսը և աջակցել ծնողներին։
Սիրում էր
Երգել։
Յուրահատկություններ
Նրա ազնվությունն ու ինքնավստահությունը անսահման էին։ Գործը սկսելիս նա ասում էր՝ «Եթե ոչ ես, ապա էլ ով»։
Վերջին խոսքերն էր
Զոհվելուց 2 ժամ առաջ։ Երբ որդին զանգահարել է՝ մայրը ուրախությունից ճչացել է, իսկ որդին ասել է՝ «Մամ ջան, դու այսքան շատ ես ինձ կարոտել, ամեն ինչ լավ է մեզ մոտ, ամեն ինչ լավ է լինելու: Ես ներքևներում եմ, ապահով։ Հեսա հեռախոսը դնեմ լիցքավորվի ու կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 16-ին, Ջրականում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։