hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Մաթեվոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի փետրվարի 28-ին, Նոր Երզնկայում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Գտնելով կյանքի մեջ դրական բաներ և հենց այդ դրականով էլ ոգեշնչվում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերներով և հարազատներով հավաքվելով ու խնջույքներ կազմակերպելով։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան անվանում էին խաղաղության աղավնի։ Նա բարի, մարդամոտ և ընկերասեր էր, չնայած այս ամենին՝ նաև շատ փակ։

Երազում էր
Նոր Երզնկայում եկեղեցի կառուցել։ Ներկայումս նրա ծնողները իրականացնում են այդ երազանքը։

Յուրահատկություններ
Նա շատ էր սիրում ծաղիկներ տնկել, զբաղվել հողագործությամբ և մշակել հողը։

Վերջին զրույցը
Եղել է հոկտեմբերի 6-7ին։ Մայրը խնդրել է, զգույշ և ուշադիր լինել: Նա պատասխանել է՝ «Մամ ջան, իմ մասին մի՛ մտածիր, դուք ձեզ լավ նայեք, քեզ լավ պահիր, մինչև գամ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 5-ին, Ջրականում։ Այնտեղից նրան տեղափոխել են Հադրութ, որտեղ էլ նա մահացել է։