
Ծնվել է
1998 թվականի նոյեմբերի 21-ին Գորիսում։ Սովորել է Գորիսի պետական համալսարանում՝ ֆիզիկա-մաթեմատիկա բաժնում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լողով և սիրողական սպորտով զբաղվելը։ Այս ոլորտներում գրանցած ցանկացած հաջողություն նրան ոգեշնչում էր ավելի առաջ շարժվելու։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ՝ սեղանի թենիս խաղալով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բոլորի նկատմամբ հարգանքով էր, համեստ ու կյանքով լի, բայց քչախոս։ Նրա ամեն մի քայլը մտածված էր։ Ուներ նուրբ հումորի զգացում, որն օգտագործում էր ճիշտ տեղում։
Յուրահատկություններ
Բոլորի հանդեպ ուշադրությունը։ Նա միշտ փորձում էր ուրախություն բերել և խաղաղություն հաստատել իր շրջապատում։
Վերջին զրույցը
Մայրը հարցրել է, թե արդյոք կուշտ են ու արդյոք ցուրտ չէ իրենց տեղում, նա պատասխանել էր՝ «Մամ ջան, ամեն ինչ նորմալ է։ Դուք ո՞նց եք, ամեն ինչ լա՞վ է այդտեղ»: Մայրը մեկ երկու րոպե զրուցել է նրա հետ, բայց անջատելուց հետո այլևս չեն կարողացել կապ հաստատել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 2-ին, Ջրականում։ Պատերազմի սկսվելուց 10 օր անց։ Եղել են թեժ մարտեր, որոնց ընթացքում նա մահացել է։