
Ծնվել է
2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Արագածոտնի Թալին համայնքի Ակունք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երբ նրան ասում էին՝ «տան տղամարդը դու ես»։ Սիրում էր մորը օգնել տան աշխատանքներում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զրուցելով մեծահասակների հետ և մտերիմ ընկերների հետ զվարճանալով։ Ուներ սիրած էակ և պլանավորում էր ծանոթացնել մոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, կամեցող, խոսքի տեր, ընկերասեր մարդ էր։ Մորը շատ էր սիրում։
Երազում էր
Բոլորը խաղաղ երկնքի տակ ծառայեն։ Ցանկանում էր ընդունվել ծրագրավորման բաժին և մոր համար ստեղծել լավ կյանք։
Յուրահատկություններ
Ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։
Սիրում էր
Մեքենաներ և հատկապես հոր մեքենան:
Նրա ստեղծագործություններից է
Դպրոցական տարիներին գրված՝ «Մարդ անհատի դերը և առաքելությունը» ստեղծագործությունը։
Վերջին զրույցը
Հոկտեմբերի 11-ին զանգահարել է մորը, մեքենայի մեջ՝ ձայների ֆոնին։
- Որդիս, ո՞նց եք։
- Լավ մամ ջան։ Մի շաբաթով տեղ են տանում, կապ չի լինելու, չզանգես։
- Հստակ ու՞ր են տանելու։
- Ավելի ապահով տեղ։ Մամ ջան, քեզ լավ կնայես։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 11-ին՝ Մարտունի 3-ի զինվորների հետ միասին (մոտ 73 հոգի), հրամանատարի ուղղորդմամբ ուղարկվել են Հադրութ և բոլորը նույն օրը զոհվել։