hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Օհանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի նոյեմբերի 29-ին, Մասիսում։ Զբաղվել է սպորտով։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը։ Շատ էր ոգեշնչվում իր մորից։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ՝ բակում հավաքվելով, խաղեր խաղալով, զբոսնելով, և ֆիլմեր դիտելով։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան կոչում էին «Ճուտ», քանի որ փոքրիկ էր մարմնով, բայց սրտով մեծ։ Բոլորին օգնող, հարգող և հարգված էր։ Նույնիսկ իր ընկերոջ մոր համար գումար էր հավաքել և փոխանցել՝ բուժման համար։

Երազում էր
Ունենալ իր տունը, ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Ուզում էր դառնալ լավ հաշվապահ և երազում էր, որ իր մայրը լավ կյանքով ապրի։

Յուրահատկություններ
Ազնվությունն ու անսահման նվիրվածությունն ծնողներին: Մորը շատ մեծ հարգանքով էր վերաբերվում։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 11-ին առաջնագծում գտնվելուց հետո ասել է՝ «Մամ, ես տուն եմ գալու։ Շատ բան ունեմ պատմելու։ Մեզ 2-րդ գիծ հազիվ հանեն, կգամ անպայման»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 11-ին, ուղարկվել են Հադրութ։ Բոլոր 73 հոգին զոհվել են։