hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Պապյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հունվարի 20-ին, Տավուշի մարզի, Բերդ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Որպես ըմբշամարտիկ՝ շատ էր ոգեշնչվում իր հաջողություններով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ մարզվելով և բնության գրկում լինել և ընկերների հետ խնջույք անել: Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հարգալից էր աղջիկների հանդեպ, հավատարիմ, նվիրված և հայրենասեր։

Երազում էր
Դառնալ պրոֆեսիոնալ սպորտսմեն և բարձրացնել Հայաստանի դրոշը այլ երկրներում։ Ուզում էր բացել սեփական սպորտդպրոց և անձամբ լինել մարզիչ։

Յուրահատկություններ
Ազնիվ և ճշմարտասեր էր։ Ծնողներին շատ ուշադիր և հոգատար էր։

Վերջին զրույցը
Մոր հետ զրուցելիս, մայրը խնդրել է, որ մի քիչ հանգստանա և նա ասել է՝
«Մամ ջան, բա որ ես հանգստանամ, բա տղերքը»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 2-ին Ջրականի հատվածում։