
Ծնվել է
2001 թվականի օգոստոսի 22-ին, Լեհաստանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն դրական բան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Դպրոցում՝ աչքի ընկնելով։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրան դիմում էին «Ժպիտիկ»։
Երազում էր
Գնալ ապրել Լեհաստանում։ Ուզում էր սովորել լեզուն և բացահայտել երկիրը։
Սիրում էր
Նկարել և գնահատում էր գեղեցկությունը։ Ինչը հետաքրքրում էր նրան, դա էլ նկարում էր։ Սիրում էր նաև ստեղծագոծել, գրել պատմություններ և բանաստեղծություններ։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի 29-ին ծնողները անհանգիստ էին, բայց նա հանգստացնում և խրախուսում էր նրանց՝ մնալով շատ դրական տրամադրված։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 2-ին, Ջրական-Ֆիզուլի հատվածում։ Հրամանատարների խոսքով՝ նա շատ էր օգնում ամեն հարցում, համարձակ և խիզախ մոտեցում ուներ։