hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Արամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ օգոստոսի 19-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և աղջկա հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Յուրահատուկ և բոլորին նվիրվող, օգնող մարդ էր։

Երազում էր
Երեխաները լավ մարդ դառնան։

Յուրահատկություններ
Շատ հումորով էր։ Որտեղ էլ որ լիներ՝ ծիծաղը չէր պակասում։ Օգնող էր շատ, չէր սիրում սուտն ու դավաճանությունը։

Վերջին ցրույց
Հոկտեմբերի 15-ին, լավ և ծիծաղով լի էր անցել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Թութակներ հատվածում։ Նա պահել է դիրքը, իսկ մյուսները՝ իջել։