hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Համլետ Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թվականի, օգոստոսի 27-ին, Երևանում։ Մասնագիտությամբ հաշվապահ էր։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր 4 քույրերը և եղբայրը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Քրոջ երեխաների հետ խաղալով։ Սիրած էակ չուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված և հարգված անձնավորություն էր։ Մասնակցել է երեք պատերազմներին։

Յուրահատկություններ
Սիրում էր քաղցրավենիք և երեխաների հետ խաղալ։

Վերջին զրույցը
Պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում։ Հոկտեմբերի 9-ին զանգել է ու շնորհավորել հարսի ծնունդը։ Ապա զրուցել է մոր հետ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 10-ին, Ջրականում։ Եղել է հրամանատար, առաջնորդել է 120 զինվորների մարտի դաշտում։